-
11.02.2020|
23:46
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 13։00-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը շարունակեց այսօր ներկայացնել Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը։
-
11.02.2020|
23:46
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնության 1/8 եզրափակիչում 7:1 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ և դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:
-
11.02.2020|
23:45
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ։
-
11.02.2020|
23:44
Վաշինգտոնը քննադատել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները: Երկրում ԱՄՆ դեսպանատունը հատուկ հայտարարություն է տարածել, մեջբերելով ԵԱՀԿ դիտորդների գնահատականը, ըստ որի՝ քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին:
-
11.02.2020|
23:43
Սիրիական Իդլիբում թեժ մարտեր են, մի կողմում նախագահ Ասադի բանակը՝ ռուսների առաջնորդությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որին սատարում է Թուրքիան։
-
11.02.2020|
23:42
Չինաստանում անցած մեկ օրում միայն կորոնավիրուսից հարյուր մարդ է մահացել, որ մինչ այժմ 24 ժամում արձանագրված ամենախոշոր ցուցանիշն է: Անցած տարեվերջից սկիզբ առած հիվանդությունն արդեն ավելի քան հազար մարդու կյանք է խլել, վարակված են 42 հազարը:
-
11.02.2020|
23:41
Հետհեղափոխական Հայաստանի հաջողությունների մասին ռուսական մամուլը, մեղմ ասած, հաճախ չի գրում։ «Գազետա.ռու»-ն այսօր այդ ավանդույթը խախտել է։ «Տնտեսական հրաշք՝ ինչպես Հայաստանը առաջ անցավ Ռուսաստանից» վերնագրով ռուսական թերթը հոդված է հրապարակել, որում ամփոփում է ԵԱՏՄ անդամների տնտեսությունների գրանցած արդյունքները։
-
11.02.2020|
23:40
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի ուշադրության կենտրոնում, հայտարարել է ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն "Россия Сегодня" գործակալությանը հարցազրույցում:
-
11.02.2020|
23:39
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ընտրություններում նրա կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» հաղթանակի կապակցությամբ:
-
11.02.2020|
23:38
Փետրվարի 11-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Հարգելի վարորդներ, զերծ մնացեք վերոնշյալ ճանապարհահատվածով երթևեկելուց: